Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը
Տիգրանաշեն՝ ՀՀ գյուղ, թե՞ անկլավ
(տեսանյութը՝ նախընտրական շրջանում էի պատրաստել)
«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն՝ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության գյուղերից է՝ Արարատ մարզի Արարատ համայնքի մաս։
Անգամ 2021 թվականի վերոնշյալ օրենքի այս իշխանության կողմից կատարված փոփոխություններով՝ Տիգրանաշենը որպես բնակավայր ներառվել է Արարատ խոշորացված համայնքի կազմում։
Այսինքն՝ այս իշխանությունն օրենսդրորեն ճանաչել է Տիգրանաշենը որպես Հայաստանի Հանրապետության տարածքի անբաժանելի մաս։
Կարդացեք նաև
Այս հունիսի 7-ին Տիգրանաշենում՝ որպես ՀՀ տարածք, կազմակերպվել են ընտրություններ եւ տեղակայված է եղել 13/50 ընտրատեղամասը։
Տիգրանաշենում, մարդիկ ունեն ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթեր, օրինակ՝ սեփականության վկայագրեր։
ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով։ Հետևաբար, առանց համապետական հանրաքվեի, Տիգրանաշենը չի կարող փոխանցվել Ադրբեջանին։ Այդ հարցով պետք է անցկացվի համապետական հանրաքվե, որի մասնակիցների մեծամասնությունը պետք է կողմ արտահայտվի տարածքի փոխանցմանը։
Առանց դրա՝ Տիգրանաշենի հանձնումը հանդիսանում է հակաիրավական ու հակասահմանադրական:


















































