Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայաստանի Մտավորականների Ֆորում. «Այդպիսի զենքով սովորաբար գնում են ճնճղուկ որսալու և  ոչ  իշխանափոխության»

Հունվար 19,2016 15:47

Անհեթեթ քայլ կատարելը վերահաս պարտության նախանշան է: Այդպիսի քայլ կատարվեց «Հայրենիք ու Պատիվ» կուսակցության առաջին դեմքի՝ հետխորհրդային շրջանի առաջին ազատ ընտրություններով երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրված Գառնիկ Մարգարյանի նկատմամբ: Նրան ազատազրկեցին «զինված միջամտությամբ իշխանությունը գրավելու» պատճառաբանությամբ: «Խուզարկությամբ» տնից գտել էին օրինականորեն գրանցված երկու որսորդական հրացան: Ակամա հակվում ես մտածելու, որ տեղի ունեցածը ոչ շատ սրամիտ կատակ է, սակայն «ամբաստանյալը» անազատության մեջ է և «հանցանքն» ապացուցող զենքը առգրավված: Դեռևս կարելի էր ավելի սրամիտ պատրվակ գտնել՝ երևույթի կարևորությունն ապացուցելու համար… ինչևէ:

Այդպիսի զենքով սովորաբար գնում են ճնճղուկ որսալու և ոչ իշխանափոխության… և կրկին ինչևէ: (Ակամա մտածում ես ծանոթ հեռուստաֆիլմի երկխոսությունը՝ «Ոչ այն է աշակերտներն են ապաշնորհ, ոչ այն է՝ ուսուցիչները »): Այս առումով կարելի էր «ամբաստանյալի» կարծիքը հարցնել: Գառնիկ Մարգարյանը, լինելով նորմալ սրամիտ մարդ, կարող էր զինատեսակի կամ դրա կալիբրի առավել տպավորիչ բան առաջարկել: Ինչևէ… սպասում ենք: Եվ ինչպես սովորաբար սպասողականությունը դեսից-դենից լսածն ու տեսածն է մեջտեղ հանում, նորից մտաբերում ես տեսածդ» ֆիլմի երկխոսությունը՝« То ли ученики бездарные,» то ли учителя»: Իսկ ավելի լուրջ՝ հակված ես մտածելու, որ ինչ-որ մեկը, ցանկանալով վերադասին մի լավ սրամիտ ծառայություն մատուցել, նրան պարզապես «քաշել է»:

Հայաստանի Մտավորականների Ֆորումի

Ավագանի, Համակարգող Խորհուրդ                                                                              19.01.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031