Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը Ռիչարդ Միլսի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր

Հունվար 20,2016 19:22

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդական  Փիթեր Այզենվորթին, այլոց:

Հանդիպման նպատակը կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերի քննարկումն էր:

Նախարարը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի շարք կարևոր քայլեր արդեն ձեռնարկվել են, բայց դեռևս բավական աշխատանք կա կատարելու: Դրա իրականացման հարցում Արփինե Հովհաննիսյանը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը:

ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և հայտնել ԱՄՆ կառավարության գոհունակությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ աշխատելու համար: Ռիչարդ Միլսը, ներկայացնելով հանդիպմանը մասնակցող ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդական  Փիթեր Այզենվորթին, նշել է, որ նա Հայաստան է ժամանել համատեղ ջանքերի արդյունքում՝ դեսպանության հրավերով՝ նախարարին հանդիպելու և ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ջանքերին աջակցելու նպատակով:

Խոսելով հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրականացումից՝ կողմերը կարևորել են քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների դերը՝ կոռուպցիոն երևույթների մասին բարձրաձայնելու և անաչառ տեղեկատվություն տրամադրելու հարցում:

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդական Փիթեր Այզենվորթը Արդարադատության նախարարության հետ սերտ համագործակցելու և իր փորձն ու գիտելիքը հայ գործընկերների հետ կիսելու  պատրաստակամություն է հայտնել:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031