Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսել է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը

Հունվար 21,2016 13:30

Հունվարի 21-ին Բրյուսել է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը: Բելգիայի Թագավորություն այցի նպատակն է մասնակցել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը ներգրավված պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի նիստին, որն անցկացվում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:

Նիստի ժամանակ քննարկվելու են Աֆղանստանում տիրող քաղաքական և օպերատիվ իրավիճակը, անվտանգության ամրապնդման ուղղությամբ 2016թ. կոալիցիայի նպատակները, առաքելության հաջորդ փուլերի պլանավորման նկատառումներն ու սկզբունքները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031