Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում բացվեց Տ. Ներսեհ վրդ. Խալաթյանի նկարների ցուցահանդեսը

Հունվար 25,2016 15:18

Հունվարի 24-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Քահանայից պատրաստության լսարանի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Ներսեհ վարդապետ Խալաթյանի` գեղանկարի և գրաֆիկայի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը, որի շրջանակներում ներկայացված են 45 նկարներ:

Բացման խոսք ասաց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Exhibition 2Այս առիթով շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Իր հերթին Ներսեհ վարդապետը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին` ընձեռված հնարավորության համար, ապա, անդրադառնալով իր ստեղծագործական կյանքին, ներկայացրեց ցուցադրված աշխատանքները:

Այնուհետև շարականների կատարումներով հանդես եկավ «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը` խմբավարությամբ Վահե Բեգոյանի:

Exhibition 6 Exhibition 3Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, արվեստագետներ Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները և այլ հրավիրյալներ:

Ցուցահանդեսը գործելու է մինչև հունվարի 28-ը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                   

Տեղեկատվական համակարգ        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031