Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզադպրոցը կկոչվի հիմնադրի անունով

Հունվար 29,2016 16:44

Գործադիրի որոշմամբ Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը կանվանակոչվի նույն մարզադպրոցի հիմնադիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ առաջնության 3-րդ մրցանակակիր, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ առաջնության բազմակի հաղթող (17 տարի անընդմեջ) Լյուդվիգ Գինոսի Մնացականյանի անունով: Կարևորվել է վաստակաշատ մարզիչ-մանկավարժի ներդրած մեծ ավանդը մարզաձևի զարգացման և մասսայականացման, ինչպես նաև Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկների կրթության և դաստիարակության գործում:

Հիմք ընդունելով 2013 թվականի հունիսի 19-ի ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև կնքված կրթական համագործակցության հուշագրի դրույթները՝ կառավարությունը որոշել է թույլատրել Երևանի թիվ 119 ավագ դպրոցին 2016-2017 ուսումնական տարվանից կատարելու 5-9-րդ դասարանների ընդունելություն՝ ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման նպատակով կազմավորելով առավելագույնը երկու դասարան: Թիվ 119 ավագ դպրոցն ունի շենքային բավարար պայմաններ, ուսումնամեթոդական հագեցվածություն, ինչպես նաև մանկավարժական համապատասխան կադրեր:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031