Լրահոս
Օրվա լրահոսը

Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող հողամասը անհատույց փոխանցվել է ԱՄԷ-ին` դեսպանության շենքի կառուցման համար

Հունվար 29,2016 16:48

Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության կապերի զարգացմանը, անվտանգության և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության բարձրացմանը:

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրություններին հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին» որոշում: Որոշման համաձայն՝ թույլատրվում է Հայաստանում ԱՄԷ-ին` Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության պողոտա 1/16 հասցեում գտնվող հողամասը սեփականության իրավունքով օրենքով սահմանված կարգով ձեռք բերել` դեսպանի կեցավայրի տեղակայման համար: Մեկ այլ՝ «Գույքի նվիրատվության մասին» որոշմամբ էլ գործադիրը որոշել է Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը համարվող Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող 0.7 հա մակերեսով հողամասը նախ նվիրել Հայաստանի Հանրապետությանը, ապա սեփականության իրավունքով անհատույց փոխանցել ԱՄԷ-ին` դեսպանության շենքի կառուցման համար:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031