Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Հայաստանի եվրասիական վեկտորի զարգացման մեջ որեւէ դրական միտում չեմ տեսնում»

Հունվար 30,2016 14:02

«Սպասվում են զարգացումներ, հուսով եմ, որ կկարողանանք իսկապես այնպիսի տարի կանցկացնենք, որ հնարավորություն կընձեռվի բոլոր դժվարությունները հաղթահարել»,- հունվարի 30-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ  պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նա նշեց, որ Հայաստանի արտաքին հարցերը մեծ փոփոխությունների չեն ենթարկվել. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մնալու է ամենակարեւոր հարցերից մեկը. «Հուսով եմ, որ Հայաստանը իր եվրոպական ինտեգրման ուղղին կփորձի շարունակել եւ առնվազն 2016 թվականի ընթացքում կարողանանք վերջացնել բանակցությունները եւ ունենանք ստորագրված իրավական շրջանակային պայմանագիր մեր համագործակցության իմաստով: Եթե կարողանանք նաեւ մեր ներքին զարգացումն անենք այնպես, որ պայքարենք կոռուպցիայի դեմ, եւ մեր պայքարի իրական գործողություններով, այլ ոչ թե տարբեր ֆորմալ ինստիտուտներ ստեղծելով, ապա միգուցե ներդրումային ծրագրերը, որոնք շատ այլ երկրներ խոսք են տվել, կզարգանան»:

Թեւան Պողոսյանը  Հայաստանի եվրասիական վեկտորի զարգացման մեջ որեւէ դրական միտում չի տեսնում եւ չի էլ հավատում դրան. «Իսկ տարածաշրջանի անվտանգության խնդիրներին պետք է կարողանանք նույնպես ՆԱՏՕ-ի հետ համագործակցել, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի նախագահող երկիր լինելով կարողանանք այնպես անել, որ այդ կառույցը սկսի ինչ-որ աշխատանքներ կատարել ի նպաստ մեր հայկական շահերի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031