Լրահոս
Օրվա լրահոսը

Շքանշանով պարգեւատրելու խոստումը սուտ էր. զիվորականն արդարացվեց

Փետրվար 04,2016 18:50

Վարդենիսի դատարանում քիչ առաջ ավարտվեց Էրվին Սարկիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը:

Էրվինի պաշտպան ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանն ասաց, թե իր պաշտպանյալն արդարացել է սուտ մատնության գործով:

Նախաքննական մարմինը զինվորական Էրվին Սարկիսյանին մեղադրանք էր առաջադրել, որ նա  2014թ. ապրիլ – մայիս ամիսների ընթացքում սուտ ցուցմունք տալու համար կաշառել է քրեական  գործով Միշա Պողոսյանին՝ այն է՝ մեղադրյալ Արման Թադևոսյանի վերաբերյալ տված ճշմարտացի ցուցմունքները դատարանում չպնդելու դիմաց, խոստացել է «վերջինիս զինվորական կոչում շնորհել, շքանշանով պարգևատրել, ինչպես նաև աջակցել զինծառայության ընթացքում առաջացած խնդիրների լուծման հարցում»:

Դատավորն էր Վարդան Հարությունյանը:

Առաջին դատական նիստն անցյալ տարի էր, հունիսի 22-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29