Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-սլովենական քաղաքական խորհրդակցություններ Լյուբլյանայում

Փետրվար 11,2016 11:52

Փետրվարի 9-ին Լյուբլյանայում Հայաստանի և Սլովենիայի արտաքին գերատեսչությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ սլովենականը՝ ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Թոմաժ Լովրենչիչը: Հայկական պատվիրակության կազմում էր Սլովենիայում ՀՀ դեսպան (նստավայրը Հռոմ) Սարգիս Ղազարյանը:

Կողմերը քննարկեցին հայ-սլովենական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացը: Անդրադարձ կատարվեց միջկառավարական կառույցներում և խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Դրագոլյուբա Բենչինայի հետ աշխատանքային ճաշի ընթացքում երկուստեք պատրաստակամություն հայտնվեց ամենայն աջակցություն ցուցաբերել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերին ու նախաձեռնություններին, ինչպես նաև ՄԱԿ-ում ու միջազգային այլ կազմակերպություններում երկու երկրների միջև համագործակցությանը:

ԱԳ նախարարի տեղակալի ղեկավարած պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Սլովենիայի պետքարտուղար Յանեշ Լենարչիչի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչող հարցեր: Հատուկ անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության հետ կապված խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի մոտեցումներին ու ջանքերին:

Լյուբլյանը այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպեց նաև Սլովանիայի Ազգային խորհրդի նախագահ Միտյա Բարվարի հետ:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29