Լրահոս
Օրվա լրահոսը

Ափաթուրայ. ՆԱՏՕ-ն նպաստում է Ադրբեջանի անվտանգության բարձրացմանը. minval.az

Փետրվար 16,2016 17:51

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակիցն է: Այս մասին, ինչպես հաղորդում է minval.az-ը, Բաքվում լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը, մասնավորապես, էներգետիկ անվտանգության տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար:

Ափաթուրայը նշել է, որ ինքը հանդիպել է Ադրբեջանի ղեկավարության հետ և շնորհակալություն հայտնել այն ներդրման համար, որ ունի այդ երկիրը կողմերի միջև համագործակցության գործում:

«Մենք հետևողականորեն աշխատել ենք, որպեսզի երկրին խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն տրամադրենք ռազմական բարեփոխումներում, ինչպես նաև օգնում ենք երկրի ռազմական ուժերին դառնալ առավել արդյունավետ»,- ասել է Ափաթուրայը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29