Լրահոս
Օրվա լրահոսը

Ստվարաթղթե տանկը դարձել է մեղադրանքի հիմք (Տեսանյութ). a1plus.am

Փետրվար 24,2016 17:17

Ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքի դարպասներին հարվածելու գործը կուղարկվի դատարան: Գործով նախաքննությունն արդեն ավարտվել է։ «Ըստ ոստիկանության եւ ԱԱԾ-ի՝ ես անպատժելիության մթնոլորտ եմ ստեղծել եւ հասարակական կարգն եմ կոպիտ խախտել, իսկ ԱԱԾ աշխատակիցների մոտ վախի մթնոլորտ եմ առաջացրել»,- «Ա1+»-ին ասաց Արտակ Գեւորգյանը:

«Հակահարված» արտ խմբի անդամը մեղադրվում է դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելու մեջ:   Արտակ Գեւորգյանը դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը իր սարքած ստվարաթղթե կանաչ տանկով ակցիա էր արել քաղաքում՝ հայտնելով իր դժգոհությունը Սահմանադրական հանրաքվեի հետ կապված։

Եթե խուլիգանության մեղադրանքը հաստատվի, Արտակը կարող է պատժվել ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս, կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ էլ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29