Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ոստիկանության մասին. «Իրենք եւս քաղաքացի են»

Մարտ 01,2016 21:50

«Ես կարծում եմ, եթե իրավիճակի փոփոխություն լինի, անմիջապես կբացահայտվի գործը»,- մարտի 1-ին Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Մարտի 1-ի գործին, ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա, եթե ճշմարտությունը լույսի երես չգա, ապա այսօրվա արտակարգ տագնապի իրավիճակը, արտագաղթը, բռնության վտանգ կխորանան. «Այս իշխանության օրոք դա անհնար է»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ոստիկանները մեխակները ձեռքներին  էին ուղեկցում իրենց երթը, եւ այնուհետեւ իրենց հետ այդ մեխակները դրեցին Մյասնիկյանի արձանին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Եթե նոր մշակույթի սրտանց արտահայտություն է, ողջունելի է, եթե քաղաքական տեխնոլոգիա է, դա մի փոքր մակերեսային է, թեեւ մարտի 1-ին նաեւ ոստիկանական շարքերից եղավ զոհ, եւ Արմեն Մարտիրոսյանը դաշույն ստացավ իր մարմնի վրա՝ պաշտպանելով ոստիկանի: Իրենք եւս քաղաքացի են, բայց իրենք պետք է հասկանան, որ իրենք կարող են միայն իրավական հրաման իրականացնել, իրենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ոչ միայն օրենքի, քաղաքացու իրավունքի պաշտպաններ են, եւ ոչ երբեք հանցագործ իշխանության կուսակցապետության կամակատար: Եթե իրենց համար այդ նժարումը կատարեն եւ ընտրեն առաջինը, ուրեմն՝ ողջունելի է այդ ծաղիկը եւ նաեւ իմաստավոր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031