Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս օրը Վազգենը միշտ տուն է եկել Աշտարակի ձորից՝ ձնծաղիկներ հավաքած»

Մարտ 03,2016 16:00

2008-ի Մարտի 1-ի ելույթներում այն ժամանակվա ՀԱԿ դաշինքի անդամները ոգեւորված գոռում էին՝ էս գարունը մե՛նք ենք ձեզ բերել, ժողովուրդ: Երեկ «Առավոտը» «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հարցրեց՝ այդ գարունը կարո՞ղ եք նորից բերել ժողովրդին, ու այդ ոգեւորությունը նորից ժողովուրդը կապրի՞: Նա պատասխանեց. «Վստահաբար, այո: Գարունը միշտ գալիս է:

Գարնան այս օրը ինձ համար երկակի նշանակություն ունի: Էս օրը իմ եղբայրը՝ Վազգենը, միշտ տուն է եկել Աշտարակի ձորից՝ ձնծաղիկներ հավաքած, որը նվիրել է իմ մորը, իր հարսներին, տան աղջիկներին: Էսօր ուրախության օր է եղել: Մեր տան մեջ, որ եղբայրս չկա, տխուր է, բայց միեւնույն է՝ ծաղիկների կարիքը կա, ու այսօր տղաս է բերում: Այնպես որ՝ միշտ կա երիտասարդություն, որը օրինակ է վերցնում, գարուն է տեսնում, սիրահարվում է, ամուսնանում է, երեխաներ է ունենում… էս չի՛ կանգնելու: Իհարկե, էս երկիրն էսպես չի մնալու»:

Կարդացեք 

Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031