Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներ Գյումրու «Ուրարտու» ռեստորանի մոտ. ոստիկանները շրջափակել են տարածքը

Մարտ 10,2016 21:52

Քիչ առաջ Aravot.am-ին էր ահազանգել Խանջյան ու Կիրովականյան փողոցների հատման խաչմերուկով երթեւեկող վարորդներից մեկը՝ տեղեկացնելով, որ «Ուրարտու» ռեստորանից 50 մետր հեռավորության վրա կրակոցներ են հնչել:

Թե ով ում է կրակել, դեռ հայտնի չէ, ոստիկանությունում նույնպես ստուգում են կատարվածը, սակայն վարորդի փաստմամբ, Գյումրու ոստիկանության  Կումայրի բաժնի ողջ անձնակազմը՝ պետի՝ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ գտնվում են այնտեղ, փակել են փողոցի կեսը, այն միակողմանի է բաց: Ճանապարհային ոստիկանության 3 մեքենաներ հսկում են տարածքը: Ոստիկանության լրատվության բաժնից մեզ փոխանցեցին, որ հաղորդում չես ստացել, տեղեկությունները ստուգվում են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031