Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը Հայաստանում

Մարտ 11,2016 11:55

Ինչպես յուրաքանչյուր տարի, Հայաստանը պատրաստվում է տոնել մարտի 20-ին նշվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: 2016թ. Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ շուրջ երկու ամիս շարունակ՝ մարտ և ապրիլ ամիսների ընթացքում, Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում տեղի կունենան շուրջ 600 ֆրանկոֆոն մշակութային, համալսարանական և հանրակրթական միջոցառումներ: Սա բացառիկ ցուցանիշ է, որ երբևէ գրանցվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում: Միջոցառումներ են անցկացվելու մի շարք թանգարաններում, գրադարաններում, համալսարաններում, հանրակրթական, արվեստի ու երաժշտական դպրոցներում՝ ներգրավելով նաև երիտասարդությանը:

Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս մեծ իրադարձության կազմակերպմանն իրենց գործուն մասնակցությունն են բերել ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները և Հայաստանի համայնքների միությունը:

Հարկ է նաև նշել, որ երկամսյակի հագեցած ծրագրի ապահովման գործում իրենց զգալի ներգրավվածությունն են ունեցել Ֆրանկոֆոնայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Կանադայի և Լիտվայի դեսպանությունները՝ կազմակերպելով այս առիթով բազմազան միջոցառումներ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում կայանալիք միջոցառումների ամբողջական ծրագիրը հասանելի է հետևյալ հղումով՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագիր

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031