Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Թումանյանը Հրազդանի քաղաքապետի պաշտոնում Սասուն Միքայելյանի առաջադրման մասին. «Մարդիկ հոգնել են նույն թեկնածուներից»

Մարտ 11,2016 19:18

«Մեզ միացած 150 կազմակերպությունների մեջ 1000-ից մեկը կարող է ռուսերեն ասած «осечка» լինի։ Բայց բոլոր հրապարակումներում, որտեղ մեզ մեղադրում էին, թե այս հասարակական կազմակերպությունը չկա, մենք միանգամից արձագանքել ենք»,- այս մասին «Հայելի» ակումբում ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության հանրային կապերի հանձնաժողովի ղեկավար Կարեն Թումանյանը։

Խոսելով «Հայկական վերածնունդ» կուսակցության եւ գործարար Արա Աբրահամյանի կապերի մասին լուրերի մասին՝ Կարեն Թումանյանն ասաց, որ այդ հարցը բազմիցս քննարկվել է. «Այդ հարցը տրվել է Արա Աբրահամյանին։ Նա սպառիչ պատասխան է տվել։ Նույն պատասխանը տվել է Արթուր Բաղդասարյանը, որ իրենք մոտիկ ընկերներ են, բայց դա ոչինչ չի նշանակում։ Քաղաքականությունն այնպիսի բան է, որ մենք չգիտենք, թե դրանք ուր կտանեն։ Ոչինչ բացառել հնարավոր չէ, սակայն այս պահին օրակարգում նման հարց չկա»։

Անդրադառնալով Հրազդանում սպասվող Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, Կարեն Թումանյանը նշեց, որ «Հայկական վերածննդի» նիստից հետո, երբ որպես Հրազդանի քաղաքապետի պաշտոնի թեկնածու առաջադրվեց Արթուր Միսակյանը, ինքը ելույթով է հանդես եկել եւ ողջունել է այդ որոշումը. «Ըստ տրամաբանության՝ մենք պետք է սատարեինք ընդդիմադիր թեկնածուին։ Բայց հաշվի առնելով հրազդանցիների հետ շփումները, Hartak.am-ի մոնիտորինգը, հասկացանք, որ հրազդանցիներն արդեն հոգնել են նույն թեկնածուներից»։

Նա ասաց, որ արդեն 3-4 ընտրությունների նույն թեկնածուներն են առաջադրվել. «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Սասուն Միքայելյանին, գնահատում եմ հայրենիքի համար նրա արածները։ Նույնը կարող եմ ասել նաեւ մյուս թեկնածուի մասին։ Բայց անընդհատ, երբ նույն թեկնածուներն առաջադրվում են, մարդիկ այլընտրանք չեն ունենում»։

«Հայկական վերածնունդը» շատ խորը մտածել է եւ հասկացել, որ այլընտրանք է պետք. «Ո՞վ է Արթուր Միսակյանը։ Նա երիտասարդ կադր է։ Նա մի մարդ է, որն Ազգային ժողովում աշխատել է որպես փորձագետ։ Միսակյանը գիտի օրենսդրական դաշտը, գիտի, թե ինչ են կառավարության որոշումները։ Խելացի, կրթություն ստացած անձնավորություն է։ Մենք հիմա ընտրություն ենք կատարում հնի եւ նորի միջեւ»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031