Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կեսգիշերին տապալել են  Գորկու այգու դիմացի Ջիվանու ու Շերամի արձանները

Մարտ 13,2016 11:30

Այսօր գիշերը ժամը 4-ի սահմաններում 1952 թվականին ծնված Վարդգես Երեմյանը, «Օպել» մակնիշի մեքենայով բախվելով Գյումրու կենտրոնական զբոսայգու՝ «Գորկու սադի» դիմաց գտնվող քանդակագործ Արտուշ Պապոյանի հեղինակած արձաններին, ջարդուխուրդ է արել: Որպես հանցագործություն այս դեպքը գրանցված է ոստիկանությունում: Ոստիկանությունից առայժմ չեն կարող հստակ ասել՝ վարորդը խմա՞ծ է եղել, թե՞ աչքն է կպել:942299_804097173029495_2199069536040643842_n

Քանդակագործը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ արձաններն արդեն իսկ իր մոտ են՝ վերականգման: «Ահագին աշխատանքներ կան կատարելու արձանների վրա, մեքենան այնպես է խփել, որ պատվանդանը փլվել է, արձաններն էլ ջարդուխուրդ են եղել: Գումարային տեսակետով հիմա հաշվարկներ պետք է արվեն, խոշոր  մասշտաբի ֆինանսական ծախսեր են . վերջը պատվանդանն է ջարդվել, եւ՛ երկու ֆիգուր տապալվել են, սաղ կոտրվել են:  Քաղաքապետարանը շահագրգռված է, որ վերականգնվեն, հիմա իրավական հարցեր են  ճշտվում, ԱՊՊԱ, չգիտես ինչ… Ճիշտ է՝ տխուր է, բայց լավ է, որ մարդկային զոհեր չեն եղել», -ասաց քանդակագործը:  Մեր հարցին, թե ի՞նչ արժողություն ունեցող արձաններն են, քանդակագործն ասաց, որ կատարման արժեքն այլ է, գեղարվեստական արժեքն այլ է, ժամանակին համընթաց էլ արվեստի գործը, քննության բռնելով, թանկանում է: «Ես հեղինակն եմ, չեմ կարող արձանը արժեքավորել, արվեստի գործը միշտ թանկ է, ես ձեզ մի օրինակ բերեմ. Մինաս Ավետիսյանի որմնանկարները վերականգնելու համար ավելի շատ փող տվեցին, քան հեղինակին էին տվել, որ նկարեր»:

Լուսանկարները՝ Մանվել Կարապետյանի  ֆեյսբուքյան էջից

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո says:

    Բալասանյանը Շերամի ու Ջիվանու հացին էլ վայիս եղավ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031