Լրահոս
Օրվա լրահոսը

Ինստագրամում գրանցվելուց մեկ օր անց Պապի էջին հետևողների թիվը գերազանցել է 1 միլիոն 200 հազարը. The New York Times

Մարտ 21,2016 11:47

Թվիթեր սոցիալական կայքում գրանցվելուց 3 տարի հետո՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գրանցվել է նաև Ինստագրամում։ Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը։

Թվիթերում Հռոմի պապի էջին հետևում են 25 միլիոնից ավելի մարդիկ։ Ինստագրամում Ֆրանցիսկոսի գրանցվելու փաստը մեկնաբանվել է Վատիկանի  տարածած հաղորդագրությունում. «Ինստագրամը կօգնի ներկայացնել Հռոմի պապի գահակալությունը նկարների միջոցով։ Սա հնարավորություն է հետևել և ավելի շատ տեղեկացված լինել Պապի մասին»։

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը թվիթերյան իր էջում մեկնաբանել է Ինստագրամում գրանցվելու իր արարքը. «Ձեզ հետ լինելու համար, Աստծո ողորմածությամբ և գթասրտությամբ, նոր ճանապարհորդության եմ դուրս գալիս Ինստագրամում»։

Այս նույն ուղերձի ձայնային տարբերակը Պապը հրապարակել է նաև Ինստագրամում։ Կայքում գրանցվելուց մեկ օր անց Պապի էջին հետևողների թիվը գերազանցել է 1 միլիոն 200 հազարը։ Ինստագրամում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գրանցվել է @franciscus անվամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031