Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Ցանկալի է, որ բոլոր վարչական շրջաններում ստեղծվեն մինի շուկաներ»

Մարտ 21,2016 17:22

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ կազմվել է 1 արձանագրություն: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 2 կրպակ: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ հանձնարարվել է առավել ուժեղացնել հսկողությունն ու հատուկ ուշադրություն դարձնել մայրաքաղաքում գործարկվող գյուղմթերքի շուկաների պատշաճ կազմակերպմանը:

«Վարչական շրջանների աշխատակազմերի և գյուղմթերքի շուկաների սեփականատերերի ու վարձակալների հետ ավելի ակտիվ համագործակցեք, որպեսզի փորձենք բացօթյա առևտուր իրականացնող անձանց ուղղորդել դեպի շուկաներ: Ցանկալի է, որ բոլոր վարչական շրջաններում ստեղծվեն մինի շուկաներ, և այս հարցում մենք պատրաստ ենք ցուցաբերել համապատասխան աջակցություն», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է իրավախախտման 40 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել և ակտիվացնել այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031