Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներին

Մարտ 22,2016 16:50

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դեֆրեյնին եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Սիգֆրիդ Բրակեին՝ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ: Ուղերձում ասվում է.
«Խորապես ցնցված եմ այսօր առավոտյան Բրյուսելում տեղի ունեցած ահասարսուռ ահաբեկչություններից:

Մենք խստորեն դատապարտում ենք այս զարհուրելի գործողությունները, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին: Կարծում եմ, որ քաղաքակիրթ հանրությունը համատեղ ջանքերով պետք է պայքարի այս չարիքի դեմ` թույլ չտալով, որ անհանդուրժողականությունն ու ծայրահեղականությունը տարածում գտնեն:

ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին` մաղթելով համբերություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»:

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031