Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԿԳՆ-ն կազմակերպում է պետական հավատարմագրում չունեցող կրթություն ստացածների փաստաթղթերի ընդունում՝ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար

Մարտ 30,2016 16:46
krtutyan nax

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016 թ. ապրիլի 4-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ կազմակերպում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների փաստաթղթերի ընդունում՝ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար: Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 533 սենյակ), 2016 թվականի ապրիլի 4-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 1000-1700:

Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդը սահմանված ժամկետում ներկայացնում է.
1)քննություններին մասնակցելու դիմում-հայտ /կից ներկայացված ձևի/.
2)ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակը և պատճենը.
3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.
4) 2 լուսանկար (3 X 4 չափսի):

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031