Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. «Ինձ թվում է՝ չեմ ստում». «Ժողովուրդ»

Ապրիլ 01,2016 11:20

Երեկ «Ժողովուրդ»-ը ապրիլմեկյան տրամադրություններով հարցախույզի դուրս եկավ մի շարք պաշտոնյաների շրջանում՝ փորձելով պարզել՝ արդյոք ապրիլի 1-ին «խաբելու» են, թե ոչ։ Հարցախույզը ցույց տվեց, որ ՀՀ կառավարությունում բացառապես «հրեշտակներ» են աշխատում։

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյան

Պարոն Քոչարյան, ապրիլի 1-ին հաճա՞խ եք ստում։

– Ինձ թվում է՝ չեմ ստում, իսկ կատակը միշտ էլ սիրում եմ, անկախ նրանից՝ ապրելի 1-ն է, 2-ն է… Համենայն դեպս, եթե կատակներ անում եմ, ոչ չար կատակներ եմ անում։

Իսկ Ձեր հանդեպ չար կատակ եղե՞լ է։

– Չեմ կարող մեջբերել, հիշել։

Ի՞նչ եք կարծում՝ հե՞շտ է լինել պաշտոնյա եւ չստել։

– Չեմ կարծում, որ դա այդպես է։ Նույնն էլ ասում են արտաքին հարաբերությունների մասին… Ես կարծում եմ, որ ամեն ինչի հիմքում բարոյականությունն է։ Եթե բարոյական չի, ապա արդյունավետ չի։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930