Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կոչ է անում հայկական զորքերը դուրս հանել «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»

Ապրիլ 03,2016 16:30

«Ես խիստ անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում բռնությունների վերաբերյալ զեկույցներից եւ խորապես տխրել եմ երեկ մահացածների համար»,- այս հայտարարությունն այսօր արել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը:

Նա երկու կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը եւ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բանակցությունները:

Հիշեցնելով, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը 2001 թվականին Եվրոպայի խորհրդին միանալիս հանձն են առել հակամարտությունը լուծելու համար օգտագործել միայն խաղաղ միջոցներ, Ագրամունտը երկու երկրների կառավարություններին կոչ է արել զերծ մնալ բռնություններից եւ ողջունել է Ադրբեջանի կողմից շփման գծում ռազմական գործողությունները «միակողմանի» դադարեցնելու վերաբերյալ հայտարարությունը:

ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը նաեւ կոչ է արել «ի կատարումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի, հայկական զորքերը հեռացնել Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930