Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղութեան եւ զօրակցութեան աղօթք Դամասկոսի մէջ

Ապրիլ 04,2016 06:51

Կիրակի, 3 Ապրիլ 2016-ին, Դամասկոսի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցւոյ մէջ, յաւարտ Սբ. եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ Հոգեհանգստեան արարողութիւն, 1-2 Ապրիլ 2016-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մէջ Ատրպէյճանի նախայարձակ թշնամական գոծողութեանց զոհ գացած նահատակ զինուորներու եւ անմեղ զոհերու հոգիներուն համար։

Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանը օրուայ քարոզին մէջ հաւատացեալներուն խօսեցաւ Ղարաբաղի եւ Ատրպէյճանի սահմանին տեղի ունեցող իրավիճակի մասին եւ հրաւիրեց ներկաները աղօթելու նահատակներու հոգիներուն, ինչպէս նաեւ Ղարաբաղի ու Հայաստանի հզօրութեան, խաղաղութեան եւ մեր ժողովուրդի բարօրութեան համար։ Ապա այս առընչութեամբ ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի յայտարարութիւնը:

Կիրակնօրեայ Սբ. Պատարագին ներկայ էր նաեւ Հ Հ Արտակարգ եւ Լիազօր Դեսպան՝ Տիար Արշակ Փոլատեանը: Սրբազան Հայրը Դեսպանին յայտնեց Դամասկահայ Ժողովուրդին եւ իր ամբողջական զօրակցութիւնը։

 

Դիւան Ազգ. Առաջնորդարանի

Դամասկոս 3 Ապրիլ 2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930