Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքացիներին կտրամադրվի կրթաթոշակներ` 2016-2017 թթ. ուսումնական տարին Իտալիայում շարունակելու համար

Ապրիլ 04,2016 12:02

Տեղեկացնում ենք, որ Իտալիայի կառավարության կողմից մեկնարկել է հերթական 36 ամսվա կրթաթոշակների ծրագիրը, որը տրամադրվում է Հայաստանի քաղաքացիներին` 2016-2017 թթ. ուսումնական տարին Իտալիայում շարունակելու համար:

Կրթաթոշակի շրջանակում տրամադրվում են բակալավրի, հետբուհական, մագիստրոսի աստիճանի, իտալերեն ուսուցիչների համար` իտալերեն լեզվի և մշակույթի դասընթացներ: Այս կրթաթոշակի շրջանակում Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի շարունակելու իրենց ուսումը Իտալիայի արվեստի, երաժշտության, պարի բարձրագույն հաստատություններում:

Հայտադիմումը և անհրաժեշտ տեղեկատվությունը փաստաթղթերի մասին կարող եք գտնել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության վեբ-կայքում:

Հայտերը լրացվում են առցանց տարբերակով
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թվականի ապրիլի 15-ը:

Մշակույթի նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930