Լրահոս
Օրվա լրահոսը

Չայկովսկու դպրոցի տնօրենը՝ նախարարության շահագրգռության մասին

Ապրիլ 04,2016 16:04

«Առավոտն» անդրադարձել է  «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրին, որն այդպես էլ չկառուցվեց՝ չնայած դրա անհրաժեշտության մասին մշակույթի նախարարության ժամանակին հնչեցրած գեղեցիկ հիմնավորումներին: ՀՀ մշակույթի նախարարությունն ամեն գնով նախագիծը «համահնչեցրել» էր  Հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու հետ:

Աղմկոտ պատմության համատեքստում շրջանառվում էր նաեւ «Սոխոսենթր» ընկերության առաջին տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի եղբոր՝ Մարտուն Կոստանդյանի անունը, որը Չայկովսկու անվան դպրոցի տնօրենն է: Օրերս պարոն Կոստանդյանը պատասխանել է «Առավոտի» հարցերին:

Ինչ վերաբերում է իր՝ մշակույթի նախարարության կողմից հովանավորված լինելուն, Կոստանդյանը նշել է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը շահագրգիռ է այնքանով, որ իր ենթակայությամբ գործող կազմակերպության խնդիրներին կարճ ժամանակահատվածում լուծում է տրվել:

Մանրամասները՝ ապրիլի 5-ի տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930