Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չպետք է թույլ տանք, որ վիրուսը մեզ ոչնչացնի, պետք է ավելի շատ մեր կյանքում տեղ տանք մշակույթին, գրականությանը, պոեզիային». Ալեքսանդր Միխայլով

Օգոստոս 10,2020 15:16
yerevan hyuranoc

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Մոսկվա-Նուր-Սուլթան-Երևան-Քիշնև առցանց տեսակամուրջը՝ «Կինոարտադրությունը ԱՊՀ երկրներում համավարակի ժամանակ» թեմայով:

Ինչպես նշում է ՎԳԻԿ-Դեբյուտ պրոդյուսերական կենտրոնի գլխավոր տնօրեն Ֆյոդոր Պոպովը, կինոարտադրողին մասնագիտությունը ի սկզբանե սովորեցնում է չհանձնվել և միշտ պայքարել, այդ պատճառով իր թիմը կարծես պատրաստ էր նման փորձությունների:

«Համավարակը, կարելի է ասել, ինչ-որ չափով նույնիսկ լավ է ազդել: Ճիշտ է, բոլոր նկարահանումները անորոշ ժամանակով կանգնեցվեցին, բայց այդ ընթացքում մենք հավաքեցինք շատ նոր նյութեր և սցենարներ,աշխատեցինք այն սցենարների վրա, որոնց առաջ չէինք կկարողանում ժամանակ տրամադրել: Այո, ժամանակ չենք կորցրել»,- ասաց Ֆյոդոր Պոպովը:

Պոպովի խոսքով, մի շարք կինոնկարներ, որոնք պետք է ներկայացվեին տարբեր կինոմարաթոնների, այդպես էլ մնացին չներկայացված, բայց հիմա աշխատանքներ են տարվում,և արդեն որոշների համար առաջարկներ են ստացել: Իսկ հետագայում նոր ֆիլմերի նկարահանման և դեռ չավարտված գործերի վերսկսման համար, Պապովը ակնկալում է աջակցություն արդեն պետությունից՝ Մշակույթի նախարարությունից և «ФондКино»-ից:

«Վիրուսը բոլորիս կյանքը գլխիվայր շուռ տվեց: Շատերը փորձում են դուրս գալ այս ամենի տակից, շատերի մոտ էլ չի ստացվում: Հիմա շատ ցավում եմ իմ ուսանողների համար, նրանք նույնիսկ դեռ դիպլոմները չեն ստացել, իսկ աշխատանքի՝ թատրոններ և այլն, չեն կարողանում ընդունվել, քանի որ պարզ չէ, թե օրինակ` թատրոնները երբ կբացվեն: Բայց միևնույնն է, կյանքը շարունակվում է: Արդեն սկսվել են նոր կինոնկարների նկարահանումները, ես ինքս արդեն դեր եմ ստացել: Այնպես որ պետք չէ հուսահատվել, ամեն ինչ դեռ առջևում է: Մենք չպետք է թույլ տանք, որ վիրուսը մեզ ոչնչացնի, պետք է ավելի շատ մեր կյանքում տեղ տանք մշակույթին, գրականությանը, պոեզիային»,-ասաց Ս.Ա. Գերասիմովի անվան ՀՊԿԻ դերասանական արվեստանոցի ղեկավար և դասախոս Ալեքսանդր Միխայլովը:

Ջուլետտա ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31