Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. Հարյուրավոր Ջավախքցի երիտասարդներ պատրաստակամ են իրենց նպաստը բերել հայրենիքի պաշտպանության վեհ գործին

Ապրիլ 04,2016 16:56
javaxq

Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ արկածախնդրական պատերազմի սանձազերծումը: Դրանով Ադրբեջանի պատեհապաշտ իշխանությունները կոպտորեն ոտնահարեցին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, 1994թ.-ի զինադադարի դրույթները, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը և առաջադեմ մարդկության դավանած արժեքները: Սակայն ոսոխը սխալվեց իր հաշվարկների մեջ: Ռազմական գործողությունների այս 3 օրերը ևս մեկ անգամ ապացուցեցին վտանգի ժամին բռունցքվելու հայ ժողովրդի բացառիկ հատկությունը:

Այս կարճ ժամանակահատվածում մեզ են դիմել հարյուրավոր Ջավախքցի երիտասարդներ, ովքեր պատրաստակամ են իրենց նպաստը բերել հայրենիքի պաշտպանության վեհ գործին: Հաղթանակի անսահման հավատով տոգորված՝ նրանք պատրաստ են շարունակել իրենց քաջարի ծնողների գործը, ովքեր մարտնչեցին ու նահատակվեցին եղբայրական Արցախի սուրբ հողում:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը սանձել ալիևյան վարչակարգի ռազմամոլությունը, իսկ հայ ժողովրդին՝ պահպանել տոկունություն և այս դժվարին պահին մեկ մարդու նման կանգնել հայրենի Արցախի կողքին:

 

«Ջավախք» հայրենակցական միության նախագահություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930