Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյան. «Ի աջակցություն ԼՂՀ ՊԲ-ի՝ հաշիվ ենք բացում. առաջին ներդրումը՝ 5 միլիոն ռուբլի, փոխանցվել է իմ կողմից»

Ապրիլ 04,2016 20:58

armcongress.am.  Vesti.am-ի հարցազրույցը Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հետ:

–Ձեր ուղերձի մեջ արդեն խոսել եք կոնսոլիդացիայի անհրաժեշտության և Հայաստանի ու ԼՂՀ–ի պետական մարմինների աջակցության, ագրեսորի սանձահարման և Ադրբեջանի կողմից ծավալած ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարման մասին: Ձեր կարծիքով, ի՞նչ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել այժմ:

-Մենք կոչ ենք անում բոլոր հայկական կազմակերպություններին և համայնքներին օգտագործել իրենց հնարավորությունները համաշխարհային հանրությանը, օտար պետությունների ղեկավարներին, միջազգային կազմակերպություններին և հասարակությանը հասցնել օբյեկտիվ տեղեկատվություն՝ հակամարտության գոտու իրավիճակի վերաբերյալ: Մեր ջանքերը ուղղվելու են հանուն մտավոր, նյութական, քաղաքական, ֆինանսական, տեղեկատվական և այլ ռեսուրսների կոնսոլիդացիայի՝ ԼՂՀ-ի և Հայաստանի քաղաքացիների անվտանգության, իրավունքի և ազատության պաշտպանության նպատակով: Իմ կողմից որոշում է կայացվել հատուկ հաշիվ բացել և ֆոնդ ստեղծել՝ ի աջակցություն ԼՂՀ-ի: Առաջին ներդրումը՝ 5 միլիոն ռուբլի, ես արդեն հատկացրել եմ անհապաղ փոխանցման համար: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, հնարավոր օժանդակությունը ցուցաբերել մեր քաջարի բանակին և Արցախի իշխանություններին: Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարության հետ խորհրդակցությունից հետո, պատրաստ եմ առաջարկել անձնական օգնություն զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Մեր պատմության այս դժվար պահին մենք պարտավոր ենք միավորվել հանուն հայ ժողովրդի շահերի:

Ագրեսորը և թշնամին պետք է խիստ պատժվեն մարտի դաշտում: Մենք վստահ ենք, որ հայկական բանակը՝ ՀՀ-ի և Հայոց աշխարհի լիարժեք աջակցությամբ, կպարտադրի Ադրբեջանին խաղաղություն հաստատել կամ էլ կապիտուլյացիա հայտարարել:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930