Լրահոս
Օրվա լրահոսը

Երգիչ Արամ MP3-ը հետաձգել է իր մենահամերգը

Ապրիլ 05,2016 10:46

Արամ MP3-ը գրառում է կատարել Ֆեյսբուքում:

«Սիրելի՛ հայրենակիցներ

Ընթերցելով ապրիլի 7-ին կայանալիք համերգն անցկացնելու եւ համերգի ողջ հասույթը բանակին փոխանցելու վերաբերյալ իմ կողմից կատարված գրառման տակ թողնված մեկնաբանությունները՝ հասկացա, որ հանրության մի մասը դեմ է նման իրադրությունում համերգը կայանալուն: Պիտի անկեղծ լինեմ ու նշեմ, որ ինձ համար նույնպես շատ դժվար է եղել նման որոշում կայացնելը եւ նման ծանր հոգեվիճակով ելույթ ունենալը, որի միակ շարժառիթը եղել է հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը, իսկ նպատակը՝ որեւէ կերպ մեր բանակին սատար կանգնելը: Հարգելով հանրության կարծիքը՝ մենահամերգս տեղափոխում եմ մեր բանակի կրկնակի հաղթանակը տոնելու օրը: Իսկ նպատակը մնալու է նույնը՝ համերգի ողջ հասույթը փոխանցել ԼՂՀ Պաշտպանության Բանակին:

Համերգը նախատեսված էր ապրիլի 7-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930