Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Նավասարդյան. «Շատ վատ է, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին»

Ապրիլ 06,2016 15:37

«Թուրքիան չէր կարող առիթից չօգտվել: Թուրքական ղեկավարությունը ակնհայտ հայտարարում է, որ պետք է ազատագրել «այդ հողերը»: Թուրքիան ունի նաեւ պանթուրքիստական ծրագրեր, որոնց իրագործման ճանապարհին փոքր Հայաստանը ոսկոր է նրա կոկորդին: Ծրագրերը հնարավոր են այն դեպքում, երբ Հայաստանը չխանգարի: Հայաստանը կանգնած է Օսմանյան Թուրքիայի նկրտումների ճանապարհին»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը` խոսելով Ադրբեջանի կողմից Արցախյան հակամարտությունը սրելու գործում Թուրքիայի ներգրավվածության մասին:

Դեսպանի խոսքով` Թուրքիայի նման քաղաքականությունը վտանգավոր է. «Պետք է պատրաստ լինել անակնկալների: 20 տարուց ավելի է` այս հարցը չի լուծվում: Ես էլ չեմ տեսնում, թե դիվանագիտական ինչ ճանապարհով կարելի է հասնել խնդրի կարգավորմանը: Ոչ նորմալ հակառակորդի հետ ոչ նորմալ իրադրություն է ստեղծվել»:

Արման Նավասարդյանը եւս փաստեց, որ Թուրքիայի կողմից ուղարկված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի բանակի կազմում, ինչն ահազանգ է միջազգային հանրությանը:

Դեսպանը կարծում է, որ Ադրբեջանի նախահարձակ գործողություններն ինչ-որ տեղ Էրդողան-Պուտին լարված հարաբերությունների հետեւանքն են:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, Նավասարդյանը նկատեց. «Շատ վատ է, որ զենք է վաճառում Ադրբեջանին, այդ զենքով էլ մերոնց են սպանում, բայց եթե Ռուսաստանը չգործի այս տարածաշրջանում, Հայաստանը ֆիզիկական վտանգի առաջ կկանգնի: Մյուս կողմից, ինչո՞ւ այդքան զենք վաճառելու ժամանակ մեր ականջները փակ էին: Հարցին այդ տեսանկյունից նայեք»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930