Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլի 1-6-ը 32 հոգի մահացել է, 121-ը վիրավորվել, 25-ը անհետ կորել». ԼՂ ՊԲ

Ապրիլ 06,2016 20:45

Այսօր ԼՂ հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետեր, իսկ հարավային ուղղությամբ գործի են դրվել 60 միլիմետրանոց ականանետեր: Այս մասին քիչ առաջ Ստեփանակերտում, ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնում հայտարարեց ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը:

«Այսօր առավոտյան հյուսիսային կողմում առանձին խմբեր, մոտ 15 հոգանոց, մի քանի անգամ փորձ են արել հատել սահմանը և գրավել դիրքը: Հակառակորդի փորձերը անհաջողության են մատնվել»,-պատմեց գնդապետը:

Ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, ըստ գնդապետի,  հակառակորդի գործողությունների արդյունքում մահացել են 32 հոգի, որոնցից 8-ը սպա, 24՝ շարքային, ժամկետային զինծառայողներ։ Վիրավորվել է 121 հոգի, որոնցից 24-ը սպաներ, 97-ը՝ շարքային, ժամկետային զինծառայողներ, անհետ կորել է 25 հոգի:

Անդրադառնալով Քարվաճառի դեպքերին՝ Վիկտոր Առուստամյանն ասաց, որ ծառայողական քննություն է սկսվել, վերջնական որակավորում դեպքին կտրվի։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930