Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանը

Ապրիլ 08,2016 16:18

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ.ապրիլի 8-ին, 69 տարեկանում կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Հրաչյա Լյուդվիգի Սարուխանը։

Հրաչյա Սարուխանի թաղման կապակցությամբ ՀՀ մշակույթի     նա­խա­րա­րու­թյունում ստեղծվել է հանձնաժողով:

Հրաչյա Սարուխանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 17:00-ին, Վանաձոր քաղաքում (հասցե` Մարգարյան նրբանցք, 13 տուն), վերջին հրաժեշտը` ապրիլի 10-ին, ժամը 11:00–13:00-ն, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, հուղարկավորությունը` Մարգահովիտ գյուղի գերեզմանատանը:

 

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930