Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ հաղթանակներ են պետք ե՛ւ ռազմի դաշտում, ե՛ւ դիվանագիտության մեջ». Արթուր Բաղդասարյան (Տեսանյութ)

Ապրիլ 10,2016 16:21

Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները միասնական քայլերթ եւ մոմավառություն էին կազմակերպել՝ ի հիշատակ վերջին օրերին հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների:

Haykakan veracnund qaylert Haykakan veracnund qaylert 1 Haykakan veracnund 1Artur Baghdasaryan 4 Artur Baghdasaryan 2Նրանք քայլերթով շարժվեցին դեպի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ պատարագ մատուցվեց:

Artur Baghdasaryan 1

Haykakan veracnund 4Արթուր Բաղդասարյանի խոսքերով՝ «Սա միասնության քայլերթ է, մենք խոսում ենք հաղթանակի եւ վերածննդի, միասնության եւ վերածննդի մասին: Հայ զինվորը հաղթանակի մեծ ներուժ ու բովանդակություն ունի: Խոնարհվելով բոլոր զոհված զինվորների, նրանց ծնողների առջեւ՝ մեր ազգին մաղթում ենք մեր քայլերթով միասնություն, համախմբվածություն, պայքարի ոգի»:

Ըստ նրա՝ «Մեզ հաղթանակներ են պետք  բոլոր ճակատներում՝ եւ ռազմի դաշտում, եւ դիվանագիտության մեջ եւ բոլոր ոլորտներում: Աստված արիություն եւ ոգու կամք տա»:

Haykakan veracnundHaykakan veracnund 2 Haykakan veracnund 3Զոհված հերոսների լուսանկարներով մի խումբ երեխաներ մտան եկեղեցի: Մեր հարցին՝ ո՞ւմ լուսանկարներն են սրանք, գիտե՞ք, երեխաները պատասխանեցին. «Հայ զինվորի: Նրանց սպանել են թուրքերը՝ Ղարաբաղում»:

Heghine BisharyanԸստ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանի, մարդիկ պետք է այս օրերին 24 ժամ չքնեն ու մտածեն երկրի անվտանգության մասին: Նա շնորհակալություն հայտնեց այն ծնողին, որը այնպիսի երեխա է դաստիարակել, որը անձնվիրաբար գնաց հայրենիքին ծառայելու. «Մենք պետք է շնորհակալ լինենք մեր ժողովրդին, այն արյան կանչին, որը մեզ միշտ համախմբում է: Սա մեր արյան կանչն էր ու այս դափնիները ժողովրդից որեւէ մեկը չի կարող վերցնել: Բոլորս էլ գնալու ենք սահման, մենք ոչ մեկին երկիր չունենք տալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930