Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջունգլի» զարմիկին դատում են կեղծ 100 դոլարանոցների իրացման գործով

Ապրիլ 13,2016 11:53

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր՝ ապրիլի 13-ին սկսվել է Սարգիս Ղուկասյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. նոյեմբերի 29-ի կեսօրին Բագրատաշենի մաքսակետի հարակից տարածքում գործով չպարզված հանգամանքներում, չպարզված անձանցից իրացնելու նպատակով ձեռք է բերել լազերային եւ հարթ տպարանային տպագրման եղանակով պատրաստված 11 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնցից մեկն իրացրել է Բագրատաշեն գյուղում գտնվող մսի վաճառքի կետում, երկուսն իրացրել է Բագրատաշենում գտնվող խանութում, մեկն իրացրել է Պտղավան գյուղի վարչական տարածքում գտնվող բենզալցակայանում, իսկ մնացած թղթադրամները՝ պահել իր գրպանում, որոնք հայտնաբերվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքում՝ անձնական խուզարկության ժամանակ:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ս. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 1-ին մասով («Կեղծ փողեր կամ արժեթղթեր իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ իրացնելը»): Սույն հոդվածը նախատեսում 3-7 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Ս. Ղուկասյանը գտնվում նա գտնվում է կալանքի տակ:

Նախկինում հայտնել ենք, որ այս քրեական գործով ձերբակալվել էին նաեւ Սարգիս Ղուկասյանի քեռին՝«Ջունգլ» մականունով Գեւորգ Սարգսյանը եւ Սիրիայի քաղաքացի Մուհակ Արաբանին:

Հավելենք, որ 2014թ. հուլիսի 15-ին Երեւանի Նոր-Նորք թաղամասում ծեծի ենթարկվելուց հետո մահացած, արցախյան ազատամարտի մասնակից 52-ամյա Վարդան Թումանյանի գործով կալանավորված Գեւորգ Սարգսյանը եւ Սարգիս Ղուկասյանն ամիսներ անց ազատ են արձակվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930