Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք» նախաձեռնությունն արձագանքում է Արկադի Տեր-Թադևոսյանի կոչին

Ապրիլ 13,2016 17:44

Մեծարգո պարոն գեներալ Արկադի Տեր-Թադևոսյան

Ականջալուր լինելով և հետևելով Ձեր կոչին, մի խումբ երիտասարդներով մեր զորակցությունը հայտնելով, ցանցերի միջոցով դիմեցինք երիտասարդությանը և ստացանք աննախադեպ արձագանք: Որոշվեց Ազատության հրապարակում 17.04.2016թ-ի ժամը 17-00-ին անցկացնել հանրահավաք, ուր երիտասարդությունը կփաստի համազգային զինվորագրման գործընթացին իր մասնակցությունը բերելու վերաբերյալ:

Մենք գիտակցում ենք, որ մեր ժողովուրդը պարտավոր է պատերազմել և խրամատներում և կյանքի բոլոր ոլորտներում, զենքի արտադրությունից սկսած մինչև կիբեր տարածքում և դիվանագիտությամբ տարվող պատերազմում:

Մենք լավ ենք հիշում Ձեր հետևյալ խոսքերը, որ Ղարաբաղյան պատերազմում հաղթեց ոչ միայն խրամատում կռվող Հայ Զինվորը, այլև ձմռանը ցուրտ դասարանում նստած փոքրիկ ջութակահարի մատները իր շնչառությամբ տաքացնող ուսուցիչը: Այսօր, այս փոթորկալից ժամանակներում այս խոսքերը ավելի քան արդիական են դարձել:

Եվ մեր երիտասարդական նախաձեռնությունը, ինչն անվանել ենք «Մենք», առաջնորդվելով այս գաղափարով, գտնում ենք, որ այո, յուրաքանչյուր Հայ, անկախ իր մասնագիտությունից, իր Արյան կանչով պիտի զինվորագրվի ոչ միայն Ձեր կողմից իրականացվող զորահավաքին, այլև յուրաքանչյուրը իր տեղում պիտի իրականացնի մեր Մեծ Նախնիների պատգամները:

Հայությունը պիտի մոբիլիզացվի, պիտի ամբողջականանա: Ահա այս նպատակին է ծառայելու Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքը, ուր երիտասարդությունը իր պատրաստակամությունն ու աջակցությունը պիտի հայտնի այս սրբազան գործին:

Գիտակցելով Ձեր աջակցության ու ողջույնի խոսքի անհրաժեշտությունը, «Մենք» նախաձեռնությանը ակնկալում ենք նաև Ձեր անմիջական մասնակցությունն ու հրամանատարի խոսքը կազմակերպվող հանրահավաքում:

 

Մեծագույն հարգանքներով`

 «Մենք» նախաձեռնության համակարգող խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930