Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանն առաջնագծում կանգնած սահմանապահներին է փոխանցել սննդամթերք

Ապրիլ 14,2016 17:21

ՀՀ Սյունիքի մարզպետ, Երկրապահ կամավորականների միության Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանն ապրիլի 13-ին այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արևելյան շրջանում տեղակայված դիրքեր՝ պաշտպանական բանակի պետական սահմանագիծը պահող տեղամասեր:Այստեղ զինծառայողների հետ միասին իրենց վստահված սահմանն են պաշտպանում նաև Սյունիքի մարզից մեկնած կամավորականները:

Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է առաջնագծում իրենց ծառայությունն անցկացնող զինծառայողներին, շրջայց կատարել մարտական հենակետերում, ծանոթացել ծառայության անցկացման և կենցաղային պայմաններին, հետաքրքրվել նրանց մարտական և հոգեբանական պատրաստվածությամբ:

Սյունիքի մարզի ղեկավարը առաջնագծում կանգնած սահմանապահներին է փոխանցել սննդամթերք ու առաջին անհրաժեշտության պարագաներ և իր երախտագիտությունը հայտնել ռազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած արիության համար, մաղթել տոկունություն ու խաղաղ ծառայություն:

Սուրիկ Խաչատրյանը կարևորել է զինվորների կողքին լինելը, նրանց լսելն ու տեղում բոլոր խնդիրներին ծանոթանալը:

 

Սյունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930