Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղը Հայաստանի համար Բրեստն է, որ կորցնենք, Հայաստանն էլ կկորցնենք»

Ապրիլ 20,2016 16:00

Լուսանկարում թալիշցի Յաշա Ավանեսյանն է՝ 91 տարեկան, Հայրենական պատերազմի վետերան: Այժմ նա իր ընտանիքով Վանաձորին կից Շահումյան գյուղում է տեղավորվել՝ բարեկամի տանը: «Իմ ընտանիքը բոլորը զինծառայող են, բոլորն էլ ծառայության մեջ են՝ աղջիկ թե տղա, մեկը՝ Շուշի, մեկը՝ Մատաղիս, մեկը՝ Թալիշ… Մեծ թոռս մայոր ա, փոքր թոռս՝ լեյտենանտ… Փոքր տղաս էլ 40 տարի ա՝ Դավիթաշեն էր ապրում, հենց պատերազմը սկսվեց, եկավ հայրենիքը պաշտպանելու: Իմ ապուպապը Զանգեզուրից է, Կոռնիձոր գյուղից: 1600-ականներին եկել են Թալիշ, հիմնվել ու մնացել: Ես 91 տարեկան եմ, ունեմ 25 թոռ ու 25 ծոռ, իմ ընտանիքից միայն իմ կինս ա պակաս, մահացել ա տասը տարի առաջ…

Աշխարհքում ման գալու համար օտարությունն ա լավ, բայց ապրելու համար՝ հայրենիքը: Հայաստանն էլ ա մեր հայրենիքը, բայց որ Ղարաբաղը կորցնենք, Հայաստանն էլ կկորցնենք: Ղարաբաղը Հայաստանի համար Բրեստ քաղաքն ա, եթե Ղարաբաղը չլինի, թուրքը կմտնի Հայաստանի սահմանը»,- ասում է Յաշա Ավանեսյանը:

Կարդացեք 
Լուսանկարը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
19.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930