Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ հայկական պատվիրակություն. «Հայկական պատվիրակության հանդեպ որեւէ պատժամիջոցի մասին խոսք չի եղել»

Ապրիլ 20,2016 20:21

Հայաստանյան լրատվամիջոցներին

Հարգելի՛ գործընկերներ, այս օրերին, երբ մեզ համար անչափ կարեւոր միջազգային հարթակում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, մենք լրջագույն օրակարգով մեր աշխատանքն ենք անում, լրագրողական, ուզում ենք հավատալ, մի անզգույշ եւ անփույթ հրապարակում դարձել է ոչ միայն հայաստանյան լրատվամիջոցների եւ քաղաքական շրջանակների քննարկման թեման, այլ նաեւ նշյալ ապատեղեկատվությունը գերագույն հաճույքով տիրաժավորում է  ադրբեջանական մամուլը։ Մինչդեռ, քիչ թե շատ պատասխանատվությունը հուշում էր, որ հատկապես այս  օրերին, երբ մենք միասին՝ քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակություն, մեկ ընդհանուր խնդիր ունենք լուծելու, անհրաժեշտ էր յուրաքանչյուր տեղեկատվություն հրապարակելուց առաջ առավել պրոֆեսիոնալ աշխատել ԵԽԽՎ փաստաթղթերի հետ։

Փաստն այն է, որ Հայաստանի եւ հայկական պատվիրակության հանդեպ որեւէ պատժամիջոցի մասին այս նստաշրջանի որեւէ զեկույցում, այդ թվում՝ բյուրոյի առաջընթացի զեկույցում, խոսք չի եղել եւ չէր կարող լինել։

Մինչդեռ, անզգույշ մեկ հրապարակումը դարձավ ադրբեջանական եւ, ցավոք, նաեւ հայաստանյան որոշ լրատվամիջոցների թեժ թեման, ինչը, հատկապես այս օրերին,  բացարձակ անընդունելի է։

ԵԽԽՎ պատվիրակության բոլոր անդամները միշտ պատրաստ են  ցանկացած հարցի վերաբերյալ սպառիչ պարզաբանումներ տալ լրատվամիջոցների մեր գործընկերներին՝ նման ապատեղեկատվություններից խուսափելու եւ բացառապես ճշգրտված, իրականությանը համապատասխանող տեղեկատվություն փոխանցելու համար։

Հարգանքով՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930