Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակը. Time

Ապրիլ 22,2016 10:58

Հանրահայտ Time հանդեսը հրապարակել է իր վարկածով՝ աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակը, որոնց թվում են ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ քաղաքական գործիչներից մինչև արվեստի ներկայացուցիչներ։

Ամենաազդեցիկ 100 անձանց շարքում են հայտնվել օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոն, հայտնի թեթև ատլետ Հուսեյն Բոլտը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգերը, Նիկի Մինաժը և այլ հայտնի մարդիկ։

Քաղաքական գործիչների շարքում ամենաազդեցիկների թվին են դասվել ԱՄՆ, ՌԴ և Չինաստանի նախագահները, Գերմանիայի կանցլերը, ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Դոնալդ Թրամփը, Բերինի Սանդերսը, Հիլարի Քլինթոնն ու Թեդ Քրուզը, ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավար Ջոն Քերին և նույնիսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930