Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ է հանձնել Սերգեյ Պոտապկինին

Ապրիլ 22,2016 19:40

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով պարգեւատրել է Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել լատիշ խորհրդարանականի ներդրումը հայ-լատվիական կապերի ամրապնդման եւ սերտացման գործում: ԱԺ փոխնախագահը կարեւորել է Սերգեյ Պոտապկինի ղեկավարությամբ գործող Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքը եւ խմբի հայտարարությունը, որով նա 2015 թվականին դատապարտել է 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը՝ չնայելով այն հանգամանքին, որ Լատվիան դեռեւս չի ճանաչել այն:

Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել նաեւ Սերգեյ Պոտապկինի քաղաքացիական խիզախությունը, ով հայ ժողովրդի համար այս ծանր օրերին այստեղ էր՝ Հայաստանում, ինչպես նաեւ Արցախում՝ եղբայր ժողովրդի կողքին: ԱԺ փոխնախագահի խոսքով, լատիշ պատգամավորի այցը Լեռնային Ղարաբաղ ցույց է տալիս, որ Արցախի ժողովուրդն իր պայքարում միայնակ չէ: Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Սերգեյ Պոտապկինին՝ Հայաստան եւ Արցախ, Եռաբլուր պանթեոն այցելելու եւ խնդրի վերաբերյալ իրական տեղեկությունները եվրոպացի գործընկերներին հասցնելու պատրաստակամության համար:

Սերգեյ Պոտապկինը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը գնահատելու եւ նման բարձր պարգեւի արժանանալու համար: «Հայ ժողովուրդը շատ ուժեղ է, եւ այն փորձությունները, որոնց միջով անցել է նա, միայն ուժեղացրել են նրան: Մաղթում եմ, որ այսուհետեւ հայ ժողովուրդը միայն բարգավաճի եւ վերջ դրվի պատմական անարդարություններին»,- ասել է պարոն Պոտապկինը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ մասնակցելու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին, որը տեղի է ունենալու ապրիլի 23-ին:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930