Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Անհրաժեշտ է ստուգել բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը»

Մայիս 02,2016 16:22

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 28 արձանագրություն:

Մայրաքաղաքում վերականգնվել և փոխարինվել են բացակայող ճանապարհային նշանները, շարունակվում են գծանշման աշխատանքները, ինչպես նաև երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման մշտադիտարկումները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները և ուսումնասիրել բոլոր տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը:
«Քաղաքային տրանսպորտի բոլոր երթուղիներում որևէ տեսակի տեխնիկական խափանում բացառելու և առկա պայմաններում Երևանի բնակիչների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար անհրաժեշտ է ստուգել բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը: Իհարկե, Երևանի տրանսպորտի հիմնախնդիրը այս քայլով չի լուծվի, բայց մեր առաջին ու կարևոր խնդիրը պետք է լինի առկա տրանսպորտային ցանցի միջոցով մեր բնակիչների անվտանգ տեղաշարժի ապահովումը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև հավելել է, որ այս հարցի առնչությամբ բազմիցս հայտարարել է, որ քաղաքային երթուղիների ցանցի բարելավման հարցը ժամ առաջ պետք է լուծել, և անհրաժեշտ են համալիր մոտեցումներ ու համագործակցություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Քաղաքապետը տրանսպորտի վարչությանը հանձնարարել է նաև ՃՈ հետ քննարկել և Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի հետ միասին վարչական շրջանում գտնվող տուն-ինտերնատի հարակից հատվածում կազմակերպել և կահավորել հասարակական տրանսպորտի կանգառագոտի:

 
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031