Լրահոս
Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյան. «Թատրոնո՞ւմ ենք ինչ է, որ ԲՀԿ-ի տեղը նստեն«

Մայիս 03,2016 13:47

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը անտարբեր է այն փաստի նկատմամբ, որ կուսակցության մի շարք անդամներ լքում են ԲՀԿ-ն և հիմնում իրենց քաղաքական ուժերը: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այս առիթով պատգամավորը նկատեց. «ԲՀԿ-ի արգանդը բեղուն է, և կարող են առաջանալ այլ կուսակցություններ: Ես անտարբեր եմ: ԲՀԿ-ն այնքան մեծ է, որ եթե նրանից մի շարք կուսակցություններ ծնվեն, միևնույն է, հիմքը կմնա, որը շատ ավելին է: Բեղուն արգանդը միշտ էլ ծնում է նորերը»:

Դիտարկմանը, թե որոշ քաղաքագետներ կանխատեսում են, որ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը գալու է զբաղեցնելու ԲՀԿ-ի տեղը, Լյովա Խաչատրյանը կատակով արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում տեղը. թատրոնո՞ւմ ենք, թե՞ սեղանի շուրջ, որ ինչ-որ մեկը մի պահ գուցե տուալետ գնալու համար դուրս գա, տեղը նստեն: Նման հասկացություն չկա, կարծում եմ` անհեթեթություն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031