Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քիչ սթա՛փ եղեք, ձեռնոց նետես բոլորին՝ կընկնես հիմար վիճակի մեջ». ՀԱԿ-ը դեմ է Արցախի ճանաչմանը

Մայիս 05,2016 12:53

«Կառավարությունը հաստատել է Արցախը ճանաչելու հարցը: Դա պլյու՞ս է, թե՞ մինուս», -այսօր Ժողովրդավարության ազգային պլատֆորմի կազմակերպած «Պատերազմ եւ ընտրություններ» թեմայով քննարկման ժամանակ այս հարցն ուղղեցին քննարկման մասնակիցներին:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պատասխանեց. «ՀԱԿ-ը դեմ է ճանաչմանը: Մենք դեմ էինք նաեւ այն ժամանակ, երբ ազատագրվում էին տարածքները եւ Ղարաբաղի անվտանգության գոտին էր ստեղծվում: Երբ ուրիշներն են ճանաչում՝ նորմալ է, երբ Հայաստանը ճանաչի, դա կվնասի: Եթե ուզում եք դուրս գալ բանակցային գործընթացից եւ ձեռնոց նետել Մինսկի խմբին, խնդիր չկա, գնացեք այդ քայլին, բայց ռեալությունը լավ բան է: Պոռոտախոսություն չեմ սիրում: Մի քիչ սթա՛փ եղեք, մենք միջազգային հանրության անդամ ենք, մաս ենք, ձեռնոց նետել բոլորին՝ կընկնես հիմար վիճակի մեջ»:

Սա, ըստ Արամ Մանուկյանի, նման է նրան, որ որոշ մարդիկ չեն ուզում թուրքական ապրանք գնել. «Հետո՞, խռովե՞լ եք Թուրքիայից, Եվրոպայից էլ խռովեք ու եվրոպական ապրանքներ մի գնեք, է՞ս ա, սահմանափակ պատասխանատվությամբ խնդի՞ր եք լուծում»:

Արամ Մանուկյանը վստահ է, որ ճանաչում չի լինելու, իսկ ՀԱԿ-ն ԱԺ-ում դեմ է լինելու միակողմանի ճանաչմանը:

Aram_Manukyan_1Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի խոսքերով՝ «Ես չեմ կարծում, որ լինելու է ճանաչման գործընթաց, գուցե մտցնեն պառլամենտ: Երեւի հաշվարկել են, որ այս իրավիճակում դա մեր վերջին խաղաքարտն է, հաղթաթուղթն է: Եթե մենք այդ մեր վերջին խաղաքարտն էլ ենք օգտագործում, հարց է՝ դա մեր ուժե՞ղ կողմի, թե՞ թուլության մասին է խոսում: Եթե ես փաստացի իմանամ, թե դրանից ինչ է ավելանում…ես չգիտեմ: Փաստացի իրավիճակը գիտենք, իրավական ճանաչումը չգիտեմ մեզ ինչ է տալու»:

«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանն էլ ասաց. «Նախ պետք է ճանաչել ղարաբաղյան գործոնը: Ղարաբաղը ինքնուրույն գործոն չէ նույնիսկ համահայկական տիրույթում»:

Ինչ վերաբերում է բանակցություններին, հարցերին՝ ի՞նչ է քննարկելու ՀՀ նախագահը՝ բանակցային սեղանի շուրջ նստած, արդյոք մենք լիազորե՞լ ենք մեր նախագահին, որ իր մանդատի շրջանակներում բանակցի, կա՞ կոնսենսուս, թե ինչին ենք մենք համաձայն եւ ինչպե՞ս պետք է Սերժ Սարգսյանի թիկունքն ամրացնել եւ նրան ուղարկել բանակցությունների՝ Արամ Մանուկյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի թիկունքը որեւէ մեկը չի ամրացնում: ՀԱԿ-ը նման խնդիր չունի: Պարզ իրավիճակ է, արդյոք չի՞ կարելի էդ բանը հասկանալ, այս փուլում իշխանափոխությունից հետ ենք կանգնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031