Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեռնազոհ գործչի հոդվածները՝ մեկ ժողովածուում

Մայիս 09,2016 13:18

Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հրաշալի նախաձեռնությունը շարունակվում է: Ընթերցողի սեղանին է «Ժամանակ-100» մատենաշարով լույս տեսած հերթական գիրքը՝ Ռուբեն Զարդարյանի «Յօդուածներ» ժողովածուն: Ինչպես նախորդ՝ Միսաք Գոչունյանի (Քասիմ) «Օրուան մտածումներ» եւ Երուխանի (Երվանդ Սրմաքեշխանլյան) «Փոքր Ասիոյ մէջէն» գրքերը, այնպես էլ Ռուբեն Զարդարյանի «Յօդուածները» լույս են տեսել բանասեր եւ խմբագիր Սեւան Տէյիրմենճեանի աշխատասիրությամբ: Դրանք այն հոդվածներն են, որ հրապարակվել էին «Ժամանակում»: Զարդարյանի վերջին հոդվածը տպագրվել է այն օրերին, երբ Ադանայում ծայր էին առել հակահայկական ջարդերը:

Եղեռնազոհ գրող, թարգմանիչ, խմբագիր, հասարակական, քաղաքական գործիչ Ռուբեն Զարդարյանի հոդվածների մեկ գրքով հրատարակումը հիշատակի ու հարգանքի տուրք է, նրա հրապարակագրական ու հասարակական վաստակը արժեւորելու յուրատեսակ ձեռնարկ:

 

 Մանրամասները՝ մայիսի 10-ի տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031