Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյան. 18-20 տարեկան հայ զինվորը կարողացավ այնպիսի մի մեծ հարված տալ, որ այսօր էլ ավելի մեծ պետություններ զարմացած են հայ զինվորի խիզախությամբ

Մայիս 10,2016 14:28

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Գորիսում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, կառավարության անդամների, բարձրաստիճան զինվորականների, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ մասնակցել է արցախյան հերոսամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված նորակառույց հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը։

Goris hushardzan
Ըստ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի՝ Արցախյան հերոսամարտում մարտիրոսված հայորդիների հիշատակին և մեր նորօրյա հերոսներին ուղղված խոսքում մարզպետ Ս. Խաչատրյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ որպես հաղթանակած ազգ, այսօր հայն ավելի հպարտ է, քան երբևէ.

«Ապրիլի 2-ին մենք մեկ անգամ ևս աշխարհին ապացուցեցինք, որ մեր ձեռքբերումների տերն ենք: Արցախցին ազատ, անկախ ապրելու իրավունքը վաղուց է վաստակել և այդպես էլ շարունակվելու է: Կարծում եմ՝ ողջ աշխարհը հասկացավ, որ հայ զինվորի դեմ ինչքան էլ պատրաստված բանակ լինի, միևնույն է, հայի ոգին ոչ ոք չի կարող կոտրել. տասնութ-քսան տարեկան հայ զինվորը կարողացավ այնպիսի մի մեծ հարված տալ, որ այսօր էլ ավելի մեծ պետություններ զարմացած են հայ զինվորի խիզախությամբ, նրա բազկի ուժից»:

Նորակառույց հուշարձանի ժապավենը կտրելու պատիվը տրվեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Սուրիկ Խաչատրյանը բարձրաստիճան հյուրերի հետ ծաղիկներ է խոնարհել իր նախաձեռնությամբ ու մեկենասությամբ կառուցված հուշարձանին, որի կառուցման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2013 թվականին:

anmar krakՄարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկա է գտնվել նաև վետերանների տան բացման արարողությանը, շնորհավորել Մեծ հայրենականի վետերաններին, բարեմաղթանքի խոսքեր հղել նրանց և մեր ժողովրդին մայիսյան հաղթանակների առիթով մաղթել նորանոր հաջողություններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031