Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է դադարեցնել Մանվել Գրիգորյանի շուրջ զրույցները». Կորյուն Նահապետյան

Մայիս 18,2016 17:37

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հորդորեց դադարեցնել գեներալ Մանվելի շուրջ բոլոր քննարկումները. «Կարծում եմ, մենք սխալ ճանապարհով ենք ընթանում: Կառաջարկեմ դադարեցնել այդ թեմայով զրույցները, մեկնաբանությունները: Մենք շատ ավելի կարեւոր մարտահրավերներ այսօր ունենք: Կարծում եմ, հասարակությանը պետք է համախմբել այդ կարեւոր մարտահրավերներին դիմակայելու համար: Կոնկրետ Մանվել Գրիգորյանի թեման որ շոշափվում է տարբեր շրջանակներում, ես հասկանում եմ, որ ինչ-որ մտահոգություններ կան: Բայց բոլոր դեպքերում ուզում եմ, որ մենք առաջնայինը երկրորդականից զատենք եւ մտածենք մեր հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ինչ հետեւողական քայլեր ձեռնարկենք»:

Մեր դիտարկմանը, որ հատկապես այս իրավիճակում, երբ մենք զինվորների վրա ենք հենվում ու զինվորներին են հայհոյում, դա չի՞ խոչընդոտի այդ կարեւոր հիմնախնդիրների լուծմանը՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Զինվորների մասին, այո՛, մտահոգվենք, մտահոգվենք այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեր անվտանգության ամրապնդմանը, զինվորների սոցիալական պայմանների բարելավմանը, նրանց ծառայության իրականացման համար առավել բարենպաստ պայմաններին»:

Koryun_Nahapetyan_1

Մեր դիտարկմանը, որ հենց զինվորներին պաշտպանելու համար է պետք պատժել, դատապարտել, որ որեւէ մեկը զինվորներին այլեւս չհայհոյի ինչ-որ նեղ ճանապարհի համար, այդ միջադեպերը բացառվեն՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Գիտեք, դեռ հաստատված չէ, թե ինչ է տեղի ունեցել: Տարբեր մեկնաբանություններ են հնչել: Երեկ էլ պարզաբանումներ են տրվել: Քանի դեռ մենք չունենք հավաստի տեղեկություններ, ուղղակի եզրահանգումներ անել, նաեւ տարբեր ուղղություններից դատապարտող հայտարարություններ հնչեցնել, ես կարծում եմ, ճիշտ չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. ԱՐՑԱԽ says:

    Այդպես է լինում, ճիշտը ասելուց վատ եք զգալու: Մանվելին ասեք իմանա, որ հաստատ ինքը լավը չէ այսօրվա կռվող տղեքից ու չփորցվի հաջորդ անգամ նման ձևով իրեն դրսևորի:

  2. Aram says:

    Մանվել Գրիգորյանի մասին զրույցները պետք չէ դադարեցնել, այլ պետք է շարունակել և վերջապես եզրակացությունների հանգել, որպեսզի հետագայում բացառվեն նման միջնադարյան մանվել ֆեոդալների գոյությունը։ Հայկական զինված ուժերին վայել չէ ունենալ, թեկուզ զորացրված, Մանվելի նման գեներալ:

  3. vahan says:

    արա փոխանակ կարգի հրավիրեք վոհմակով հարձակվելեք ճշտի վրա ճիշտը անմահ է

  4. լինել ՀԱՅ says:

    գնալով վիճակը դուք ավելի եք սրում, ձևի համար մի հհկ-ական չասեց, ցավում եմ միջադեպի համար ու հետագայում խոստանում ենք չի կրկնվի նման բաներ, թե չե գոնկա եք կպել հհկ-ականներով թե ով ավելի կգովաբանի Մանվելին, վերջ տվեք դուք ձեր վտանգավսր խաղին ու ենպես չանեք, որ տղեքը զզվեն թողեն հետ գան

  5. Լոռեցի says:

    Ախպեր, կարողա ձեր գեներալի գլխին գարչիցա են քսել, ուզում են ուտեն: Եղածն էնա, որ ասելեն թե սալդաթներին ուշունց ա տվել: Բա էտ ինչի մենակ իրան են ասում: Թող ներողություն ասի պրծնենք էս ղալմաղալից, լիքը գործ ունենք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031