Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջունգլի» զարմիկը կեղծ 100 դոլարանոցների գործով ազատազրկվեց

Մայիս 18,2016 17:32

Երեւան քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Սարգիս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. նոյեմբերի 29-ի կեսօրին Բագրատաշենի մաքսակետի հարակից տարածքում գործով չպարզված հանգամանքներում, չպարզված անձանցից իրացնելու նպատակով ձեռք է բերել լազերային եւ հարթ տպարանային տպագրման եղանակով պատրաստված 11 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնցից մեկն իրացրել է Բագրատաշեն գյուղում գտնվող մսի վաճառքի կետում, երկուսն իրացրել է Բագրատաշենում գտնվող խանութում, մեկը՝ Պտղավան գյուղի վարչական տարածքում գտնվող բենզալցակայանում, իսկ մնացած թղթադրամները՝ պահել իր գրպանում, որոնք հայտնաբերվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքում՝ անձնական խուզարկության ժամանակ:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ս. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 1-ին մասով («Կեղծ փողեր կամ արժեթղթեր իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ իրացնելը»): Սույն հոդվածը նախատեսում 3-7 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ս. Ղուկասյանը գտնվում է կալանքի տակ: 2016թ. մայիսի 5-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Սարգիս Ղուկասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:

Այս քրեական գործով 2015թ. նոյեմբերի 30-ին ձերբակալվել էին նաեւ Սարգիս Ղուկասյանի քեռին՝ «Ջունգլ» մականունով Գեւորգ Սարգսյանը եւ Սիրիայի քաղաքացի Մուհակ Ալոսմանը, ովքեր հետո ազատ էին արձակվել:

Հավելենք, որ 2014թ. հուլիսի 15-ին Երեւանի Նոր-Նորք թաղամասում ծեծի ենթարկվելուց հետո մահացած, արցախյան ազատամարտի մասնակից 52-ամյա Վարդան Թումանյանի գործով կալանավորված Գեւորգ Սարգսյանը եւ Սարգիս Ղուկասյանն ամիսներ անց ազատ են արձակվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031