Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ Միխայիլ Կալուգին 

Հոկտեմբեր 06,2026 23:15 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի կողմից Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցել ռուսական գազի գնի հետ կապված Հայաստանի առավելությունների կորստին, РИА “Новости” գործակալությանը տված հարցազրույցում, ըստ «Ազատության»,  հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:

«Հայաստանի հետ մենք ծավալուն պայմանագրաիրավական բազա ունենք, որն ամրագրում է երկկողմ հարաբերությունների արտոնյալ, դաշնակցային կարգավիճակը: Եթե հայաստանյան իշխանությունները արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացման» շրջանակում ցանկանում են վերանայել այդ կարգավիճակը, դա իրենց իրավունքն է: Սակայն այդ ժամանակ հարկ կլինի նաև հրաժարվել առավելություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն իր դաշնակիցներին: Այդ առավելությունների օրինակներից մեկն է գազի գինը», – ասել է Կալուգինը:

Դիվանագետի խոսքով՝ ռուսական կողմը դեմ չէ, որ Հայաստանը գազ գնի այլ երկրներից, նման հնարավորություն արձանագրված է 2013 թվականի ռուս-հայկական «գազային» համաձայնագրում:

«Սակայն պետք է հասկանալ՝ որն է ռուսաստանյան մատակարարումների այլընտրանքը: Բերեմ որոշ թվեր: Ռուսաստանից Հայաստան մուտք է գործում հանրապետության կողմից սպառվող գազի մինչև 85 տոկոսը՝ տարեկան շուրջ 2.2-2.7 միլիարդ խորանարդ մետր: Մատակարարումներն իրականացվում են առանց արտահանման մաքսատուրքերի, հազար խորանարդ մետրի դիմաց 177.5 ԱՄՆ դոլար ֆիքսված գնով: Հայաստանը նաև Ռուսաստանից նավթամթերք է ստանում առանց մաքսատուրքերի», – նշել է Կալուգինը:

Նրա պնդմամբ՝ Հայաստանը ոչ մի տեղ չի գտնի գազի գնման նույնքան արտոնյալ պայմաններ, որքան այսօր առաջարկում է Ռուսաստանը:

Հայաստանը փորձում է Շիրակում գտնվող ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա, ասել է  Միխայիլ Կալուգինը։

Նա նշել է, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչները փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, կարծես Մոսկվան է նախաձեռնել Հայաստանում ռուսական ռազմաբազայի շարունակական ներկայության հեռանկարների քննարկումը։

«Բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա բարդելու փորձերը տեղավորվում են ժամանակակից հայկական քաղաքական մտքի տարօրինակ օրինաչափության մեջ։ Երևանի իշխող վերնախավը հաճախ ակնկալում է, որ ամենակարևոր որոշումները կայացվեն արտաքին խաղացողների կողմից», – ասել է Կալուգինը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031